Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում «տրայնոյ օդեկոլոն» կօգտագործե՞ն

Դեկտեմբեր 08,2014 17:21

«Ով այդ կարծիքը հնչեցրել է, նրան էլ այդ հարցը տվեք»,-Aravot.am-ի հարցին` «Տրայնոյ օդեկոլոն» կօգտագործե՞ք, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել, թե «հիմա ի՞նչ, ԵՏՄ անդամակցությունից հետո կանայք տրայնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են սկսելու օգտագործել», Հերմինե Նաղդալյանն էլ միջամտել էր, թե «Красная Москва»:

Artak Davtyan

Արտակ Դավթյանը ի պատասխան մեր հարցի՝ վստահեցրեց, թե «եթե ինչ-որ բան իմ սրտով չէ, կամ ամենևին հակում չունեմ անելու դա, ապա ես երբեք չեմ անի նման բան»: Այնուհետև եզրափակեց. «Ով նման բան է ասում, նրան էլ հարցրեք , թե տրայնոյ օդեկոլոն կցանի՞, կամ կխմի՞»:

«Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույն հարցին ի պատասխան՝ հիշեցրեց, թե «դեռ այն ժամանակ տակից լավ էլ ֆրանսիական օծանելիք էին ձեռք բերում» ու նշեց. «Կարծում եմ, որ առանց տակից ձեռք բերելու, երեմն-երբեմն երբ օգտագործեն, կարծում եմ՝ ֆրանսիական օծանելիք կօգտագործեն»:

Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյան

Մեր հարցին` իր ՀՀԿ-ական գործընկերները տրայնոյ օդեկոլոն կօգտագործե՞ն, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարտադիր: Ամբողջ ցավը նրանում է, որ իշխանությունները մեզ տանում են ԵՏՄ, իրենք իրենց վիլլաները, առանձնատները գնում են ԱՄՆ-ում և Եվրոպայում, իրենց երեխաներին ուղարկում են սովորելու, ապրելու Արևմուտքում, ոչ թե ՌԴ-ում: Այս հակասությունը ՀՀ-ում գոյություն ունի: Իրենք էլ գիտեն` ուր են գնում և այդտեղ ինչ արժեքներ են: Իշխանությունները կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված իրենց հարստությունը ոչ թե ՌԴ-ում են ներդնում, այլ Արևմուտքում, արևմտյան բանկերում` ավելի երաշխավորված պահպանման համար: Սա այնքան ակնհայտ է, որ որևէ առումով չպետք է կասկածել, որ մեր իշխանավորները օգտվելու են արևմտյան բարիքներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031