Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան. «Իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ են, Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է»

Դեկտեմբեր 08,2014 16:33

Ինչո՞ւ ՌԴ-ի հայ օլիգարխներն այս տարի գումարներ չփոխանցեցին Հայաստան համահայկական հիմնադրամին, ի՞նչ է պատահել, այլեւս չե՞ն ուզում օգնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը պատասխանեց. «Բոլորն էլ օգնում են: Դուք պետք է ավելի ուշադիր նայեք, որովհետեւ ՌԴ-ում չկա մի այդպիսի օլիգարխ: Օրինակ, Սամվել Կարապետյանը, դուք գիտե՞ք, թե ինչքան է օգնում, Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, դուք գիտե՞ք, թե ով ինչքան գումար, ինչ օգնություն են ցույց տալիս»:

Թե որքան գումար են հատկացրել դրա համար՝ Արա Աբրահամյանը չասաց, միայն նշեց, որ այսօր ՌԴ-ի բոլոր հայ հարուստները համախմբված օգնում են Հայաստանին. «Այնպես չի, որ Ռուսաստանը կողմ է քաշվել, կամ Եվրոպան է կողմ քաշվել կամ ԱՄՆ-ն: Ամեն մեկն անում է այն, ինչ կարողանում է: Ես կուզենայի, որ ՀՀ-ն լիներ այնպիսի պետություն, որ փող չհավաքեր, մենք էլ ձեզ հետ այսօր չքննարկեինք, թե ով ինչքան է տվել, շատ է, թե քիչ: Մենք շնորհակալություն պետք է հայտնենք բոլոր նրանց, ովքեր թեկուզ 1 դոլարով կարողանում են օգնել որեւէ հիմնադրամի»:

Լրագրողները հետաքրրքվեցին նաեւ Արա Արբրահամյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին, որովհետեւ լուրեր են շրջանառվում, որ նրանց հարաբերությունները վատացել են: Արա Աբրահամյանը պատասխանեց. «Իմ հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շատ լավ են: Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, ես այդպիսի բաներ չեմ լսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031