Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսի վերջում Գալուստ Սահակյանը, ինչպես միշտ, անակնկալի բերեց լրագրողներին:
Հարց եղավ կաշառակերության մասին, եւ թարգմանիչը շվարեց, պարզվեց, որ այդ բառի թարգմանությունն անգամ չունեն: Դանիլո Աստորին վստահեցրեց, որ իրենց երկրում կոռուպցիան ամենացածրն է տարածաշրջանում:
Իսկ Գալուստ Սահակյանը խոստովանեց, որ մեր երկրում կոռուպցիա կա, եւ դա խնդիր է. «Տեսեք, իրենց համար անհասկանալի է կաշառակերությունը, մեզ համար անհասկանալի չի: Եվ դժվար է ապացուցել, թե որտեղ է կաշառակերությունը, որտեղ՝ կոռուպցիան: Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա, նաեւ պայքար կա, բայց դա համաժողովրդական պայքար չէ, որովհետեւ ցանկացած կառույց ՀՀ-ում, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է: Դա վերաբերում է ե՛ւ հասարակական կազմակերպություններին, ե՛ւ լրատվությանը, ե՛ւ լրագրողներին: Լրագրողները ձեռքերը վեր են պարզում՝ չմտածելով, որ ամեն օր գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում»:
Նա վստահեցրեց, որ գնալով Հայաստանում կոռուպցիայի աճը նվազում է, եւ կգա ժամանակ, որ այդ չարիքի տոկոսները կիջեցնեն. «Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու, նաեւ՝ կաշառակերության: Նրանք, ովքեր պայքարում են, խոսում են, քաղաքական թիմեր են, հենց իշխանական լծակներ են ունենում, առաջին գործը դա է լինում: Սա է մեր վիճակը: Մեզ համար ամենավտանգավորը միայն կոռուպցիան չի: Ամենավտանգավորն այն է, որ մենք սկսել ենք մեկս մյուսին չհարգել, մեկս մյուսին չհավատալ, իսկ հավատի կորուստն ավելի վտանգավոր է պետության համար, քան կոռուպցիան եւ ցանկացած երեւույթ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ասուլիսի վերջում Գալուստ Սահակյանին հարցրեց՝ ինչո՞ւ հյուրի մոտ վիրավորեցիք մեզ: Նա պատասխանեց. «Չեմ վիրավորում, բա մեր կաշառքներն ո՞վ է վերցնում, կարո՞ղ է…»: Մեր պատասխանին, որ չենք վերցնում ոչ պատվեր, ոչ կաշառք, եւ վիրավորել եք մեզ՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ինքն էլ կաշառք չի տալիս:
Գալուստ Սահակյանն ու Դանիլո Աստորին ԱԺ բակում բարեկամության ծառ տնկեցին: Գալուստ Սահակյանը խոստացավ, որ ինքն անձամբ է խնամելու այդ ծառը:
՛
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բա ախպերս! Հիմա իմացանք, թե էս երկրի հերն ով է անիծողը – այդ, այդ … «լրագրող» կոչվածները («գրող» սատանաները)! Կաշառքը բոլ-բոլ առնում են, բոլորին իրար խառնում, երկիրն էլ քանդում! Դրանք որ մարդ լինեին ու լավ բաներ գրեին, է՜ բոլորն իրենց լավ կզգային ու հանգիստ կապրեին!
Խայտառակված Գալուստից խայտառակված լինելը մեծագույն առավելություն է լրագրողի համար ….!!!