ՀՀ կառավարության աշխատակազմի նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը քիչ առաջ կրկին մոտեցավ կառավարության շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակից- ցուցարարներին եւ ասաց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ցուցարարներից 5 հոգու:
Բայց ցուցարարները մերժեցին եւ ասացին, որ վարչապետին սպասում են ներքեւում: Ցուցարարներից մեկն էլ հեգնեց. «էս վարչապետին մի կանչեք, Տիգրան Սարգսյանին կանչեք, ինքն ա կերել մեր փողերը: Էն կերավ մեր փողերը, հիմա էլ առոք-փառոք դեսպան ա նստել»: Ցուցարարները պահանջում են պարզաբանել, թե ինչու վերջին ամիսներին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը հսկայական գումարներ ստացավ «Նաիրիտից» ու հեռացավ:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ