«Նաիրիտի» աշխատակիցները այս պահին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ «Պահանջում ենք աշխատավարձեր», «Վարչապետ, իջիր» վանկարկումներով:
Քիչ առաջ աշխատակիցներին մոտեցավ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, բայց ցուցարարները նրան ընդունեցին «փախիր ստեղից, կառավարության գզիր» արտահայտություններով: Ցուցարարները չցանկացան լսել պարոն Ղազարյանին եւ պահանջում են միայն վարչապետին:
Ցուցարարները խոսում են այն մասին, որ չեն հեռանալու այստեղից մինչեւ վարչապետը կամ նախարար Զախարյանը չգան իրենց մոտ: Նրանք ցանկանում են նախարարից պարզել իր խոստման չիրականանալու պատճառները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ