Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել չվնասել Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցները և ավելի սերտ համագործակցել «Իսլամական պետության» դեմ պայքարում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ նշելով, որ ԵՄ պաշտոնատար անձինք Անկարային կփորձեն համոզել միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին կամ գոնե իրավիճակը չօգտագործել իր իսկ շահերի համար ու Ռուսաստան ապրանք արտահանել:
Նոյեմբերի 8-9-ը Թուրքիա կայցելի վերջին տարիների ամենաբարձր մակարդակի եվրոպական պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավար Ֆրեդերիկ Մոգերինիի գլխավորությամբ:
«Այս այցը թուրք-եվրոպական հարաբերություններում ռազմավարության կարևորության և մեր ընդլայնման քաղաքականության վառ ապացույցն է», – հայտնել է Մոգերինին:
Թուրքիան ԵՄ անդամակցության թեկնածու է 2005թ.-ից, սակայն ԵՄ անդամ Կիպրոսի հետ խնդիրների և այլ երկրների միությանը Թուրքիայի միանալու չկամության պատճառով բանակցությունները դանդաղել են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ