Ադրբեջանական haqqin.az կայքը հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Թուրքիան մրցույթ է հայտարարել Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի հետ սահմանի 225 հատվածներում ականազերծման աշխատանքների համար:
Մրցույթին մասնակցելու համար հրավիրված է նաեւ Ադրբեջանի տարածքի ականազերծման ազգային գործակալությունը: Այդ գործակալությունը հիշյալ մրցույթում կմրցի Անգլիայի, ԱՄՆ-ի , Բոսնիայի եւ Հերցոգովինայի ընկերությունների հետ:
Ադրբեջանական գործակալությունը վերջերս մասնակցել է Թուրքիայի եւ Սիրայի սահմանին գտնվող հնամենի Քարքամիշ քաղաքի, Դիարբեքիրում ռազմաօդային ուժերի բազայի եւ Կոնյա քաղաքում ROKESTAN ընկերության հրաձգարանի ականազերծման աշխատանքներին:
Հավանական է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիան Հայաստանի Հանրապետության հետ սահմանը ականազերծելով՝ միջազգային հանրությանը ցույց է տալիս, թե իբր պատրաստ է Հայաստանի հետ սահմանը բացելու:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ