ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը չի ստացվել, այդ մասին նա գրել Թվիթերում:
«Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները չհանդիպեցին ԵԱՀԿ նախարարների խորհրդի նստաշրջանի ընթացքում», – գրել է դիվանագետը:
«Երկխոսությունը խաղաղության գործընթացի անհրաժեշտ մասերից է», – նշել է նա:
ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նստաշրջանը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ից 5-ը Բազելում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ