«Այսուհետ մեր նախագահը Վլադիմիր Պուտինն է»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը հակադարձեց. «Ձերը չգիտեմ ով, բայց իմ նախագահը մեկն է, Սերժ Սարգսյանը»:
Տիկին Սեդրակյանը արձագանքեց. «Մենք ի դեմս Պուտինի՝ ունենում ենք մեր գլխին մեկին, վերահսկողություն»:
Պարոն Դավթյանը արձագանքեց. «Ես իմ գլխին ոչ մեկը չունեմ: 2018-ից հետո ՀՀ-ն կունենա այլ նախագահ, կհարգեմ նրան»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարգին էլ մարդ է՝ ձերոնց (կամ մերոնց) հետ բոլորովին անհամեմատելի: Այդ տեսակետից իսկապես հաջողություն է: Մնում է թողնեն գլուխը մի քիչ խախանդվի, որ «ավլեմ – թափեմն» սկսի!
Ուրիշ բարեհաջող ելք դժվար է երեւակայել:
Հարգելի Տաթև առաջարկում եմ ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության անդամների ինքնությանն անդրադարձ կատարեք, պարզելու համար նրանց կողմից արված հայտարարությունների իրական նպատակները: Դրանցից մեկն էլ, Խ.Քոքոբելյանն է, ծագումով Տավուշից , որը միայն Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող իր սեփական ՀԷԿ-ը կառուցելու ժամանակ, ողջ տարածքն ապականել է: Հայաստանն իրեն հայյրենիքը համարող մարդն այդպես չի վարվում, չնայած նա իր հայրենիքն էլ չի համարում: Լինելով սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, խուսափել է մարտական գործողություններին մասնակցելուց, բացի այդ…: Եթե այդ կուսակցության մնացած անդամներն էլ նրա նման են, ուրեմն հաստատ մեր ազգի ապագան իրենց չի հետաքրքրում: Որքան էլ վատը լինի, միևնույն է մեր նախագահը նաև իմ նախագահն է, իսկ Հայաստանը իմ հայրենիքը, այլ ոչ թե խաչիկների: