Երեւանի քաղաքապետարանի աշխատանքում բազմաթիվ թերություններ կան, որոնցից երեւանցիներն արդարացիորեն դժգոհում են: Բայց ումի՞ց դժգոհել, երբ հենց երեւանաբնակն է ի չիք դարձնում քաղաքապետարանի կատարած լավ աշխատանքը:
Հիշում ենք, թե ինչպես Արշակունյաց պողոտայում «Կոմիտասի» անվան զբոսայգու ողջ երկարությամբ մայթերին նոր տնկած եղեւնիների մեծ մասը մի գիշերում անհետացավ:
Հիմա էլ ինչ-որ ստահակներ մաս-մաս գողանում են գազոնների սալիկները:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
6.12.2014