Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան դարձավ Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ

Դեկտեմբեր 08,2014 12:34

2014թ. նոյեմբերի 19-21-ը Ինդոնեզիայում տեղի ունեցած Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA, Association of National Numbering Agencies) անդամների արտահերթ ընդհանուր ժողովի ժամանակ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ՀԿԴ) շնորհվել է ասոցիացիայի լիիրավ անդամի կարգավիճակ:

ANNA -ի լիիրավ անդամի կարգավիճակում ՀԿԴ-ն կշարունակի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի (ISIN) և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրերի (CFI) շնորհումը՝ այսպիսով ճանաչելի և տարբերակելի դարձնելով ՀՀ արժեթղթերը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների համար: Լիիրավ անդամի կարգավիճակի շնորհիվ ՀԿԴ-ն կստանա ANNA ասոցիացիայում ձայնի և քվեարկելու իրավունք, հնարավորություն կունենա կատարել հաշիվների տարեկան ստուգումներ և անդամակցել աշխատանքային խմբերին:

Հիշեցնենք նաև, որ ՀԿԴ-ն «ANNA» ասոցիացիայի Գործընկեր էր դեռևս 2009 թվականի հունիսից և մինչ օրս տարբերակիչ ծածկագրեր է շնորել ավելի քան 1400 արժեթղթերի:

Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի (ANNA) մասին

ANNA ասոցիացիան ստեղծվել է 1992թ.-ին, հիմնադիր 22 համարակալման ազգային գործակալությունների կողմից՝ արժեթղթերին և ֆինանսական այլ գործիքներին շնորհվող ծածկագրերի միջազգային միասնական չափանիշների մշակման, ներդրման ու պահպանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ANNA-ն անդամ ազգային գործակալությունների միջոցով արժեթղթերին շնորհում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրեր (ISIN)` ISO 6166 միջազգային ստանդարտին համապատասխան և ֆինանսական գործիքների դասակարգման ծածկագրեր (CFI)` ISO 10962 ստանդարտին համապատասխան: Ներկայումս ANNA-ն միավորում է մոտ 100 երկրների համարակալման ազգային գործակալությունների:

ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝

 Հասմիկ Սալնազարյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031