Այս կյանքը մի ակնթարթ է,
Էլ ապրելու վայրկյան չկա,
Այս կյանքն՝ ավաղ մի մեծ դարդ է,
Արժե՞ ապրել, թե մահը կա:
Կարդացեք նաև
Այս կյանքը մի կարուսել է,
Պտտվում է միշտ իր ճամփով,
Թե, շեղվես էլ, մեկ է՝ զուր է,
Դու կընթանաս միշտ նույն ափով:
Այս կյանքն իրոք լոկ պատիժ է,
Եվ փորձերդ զուր են, պոետ,
Այն քո գրին` խայթող իժ է,
Եթե գնաս…, էլ չես գա ետ:
Մեր այս կյանքը մի մեծ նավ է,
Եվ հայտնի չէ, ու՞ր է մեկնում,
Մարդը՝ միշտ կյանքի ծարավ է,
Ափսոս, դեպի մահ է գնում…
Անանիա Մաղաքյան