Aravot.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը Գյումրի է գալիս հատուկ շնորհավորելու իր կուսակից ընկերոջ՝ Վարդևան Գրիգորյանի գլխավորած բուհի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 80-ամյակը:
Այստեղ նախատեսված է հանդիպում դասախոսների և ուսանողների հետ, ինչպես նաև պարգևատրումներ տարվա լավագույն մարզիկներին: ԲՀԿ առաջնորդը բնականաբար կհանդիպի նաև ԲՀԿ ակտիվի հետ:
Հետաքրքիրն այն է, որ եռյակի առաջնորդները առանձին-առանձին են ժամանում Գյումրի: Հիշեցնենք, որ թե ’ երեկ, և թե’ այսօր Գյումրիում էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Զարուհի Փոստանջյանի հետ: Վերջիններս երեկ քաղաքացիական ժողով էին անցկացնում Գյումրու թատերական հրապարակում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև