ՀՅԴ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ դեկտեմբերի 7- ին իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ Արցախի կառույցի 20-րդ Արտահերթ շրջանային ժողովը:
Ժողովը քննարկել է ՀՅԴ անցած չորս տարվա գործունեությունը, առաջարկներ ներկայացրել կուսակցության առաջիկա չորս տարվա գործունեության շուրջ եւ ընտրել պատգամավոր՝ ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար:
Ժողովը մասնավորապես կարեւորել է ՀՅԴ համահայկական կառույցի գործուն մասնակցությունը ԼՂՀ միջազգային ճանաչման, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացման գործում: