Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է արվել ավերակ Գյումրիում՝ 26 տարվա ընթացքում. շիրակցի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2014 17:53

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրու վերակառուցման ընթացքին, ասաց, որ հսկայական աշխատանքներ են կատարվել այս քաղաքում 26 տարիների ընթացքում, բայց դեռ շատ անելիքներ կան: Ըստ նրա, ի տարբերություն երկրաշարժ տեսած մյուս քաղաքների, Գյումրին չի վերականգնվել կարճ ժամանակահատվածում այն պատճառով, մեր հնարավորությունները սուղ են ու մեր երկիրը պատերազմական վիճակում է գտնվել: Մարզպետը հորդորեց շատ չօգտագործել ու զգույշ վերաբերել «աղետի գոտի» հասկացողությանը: «Շիրակի մարզում երկրաշարժից հետո մենք կորցրել ենք մոտ 26 հազար բնակարան, 88 թվականից հետո Գյումրիում կառուցվել է մոտ 16 հազար բնակարան, բնակարանների գնման վկայագիր ծրագրով բավարարվել է 5500 բնակարանային խնդիր: Ստացվել է , որ մոտ 21 հազար բնակարանային խնդիր լուծվել է՝ 24 հազար Գյումրիում կորցրածի փոխարեն: Դուք գիտեք, որ մինչ երկրաշարժը Գյումրիում բնակչության թիվը մոտ 230 հազար էր , այսօր բնակչությունը գրեթե կեսն է: Ստացվում է, որ բնակության ֆոնդը գրեթե վերականգնված է, այսպես ասեմ, այն իմաստով, որ բնակչության պակասի պայմաններում պետք է, որ բոլորը բավարարված լինեին: Բայց եղել են ծրագրեր, որոնց հաջորդականությունը մի քիչ ուշացել է և որի պատճառով բնակարանային խնդիր ունեցողների թիվը չի բավարարվել: Դուք գիտեք, որ էս տարի կառավարության կողմից մեզ հատկացվեց մեկ միլիարդ ու կես դրամ, որպեսզի վերջին 430 երկրաշարժից անօթևան մնացած մարդկանց բնակարանային խնդիրները լուծվեն ԲԳՎ ծրագրի իրականացման շրջանակներում, որը հիմա ընթացքի մեջ է ,մենք հենց հիմա տալիս են համապատասխան փաստաթղթերը»:

Գյումրի

Սամվել Բալասանյանը ևս այն կարծիքին է , որ Գյումրիում 26 տարի անց մեծ աշխատանքներ են կատարվել, Գյումրին վերածնվում է, փոխվում է, սակայն, ըստ նրա, դարձյալ շատ լուրջ խնդիրներ կան այստեղ: Գյումրու քաղաքապետը հերոսներ է անվանում այն մարդկանց, որոնք երկրաշարժից հետո մնացել ու դեռ շարունակում են ապրել այս քաղաքում: Թե ինչքան գումար է անհրաժեշտ քաղաքն ամբողջապես վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետը նշում է, որ տարբեր ոլորտների համար գումարի չափը տարբեր է: Ըստ քաղաքապետի , համեստ թվերով ասած , միայն փողոցների ասֆալտապատման համար անհրաժեշտ է 20 միլիարդ, բնակարանաշինության համար 200 միլիոն :

 


ՀՀԿ-ական պատգամավորն էլ շեշտը դնում է վթարային 88 շենքերի վերանորոգմանն ու այս քաղաքում աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ըստ նրա, այս խնդրի լուծումը անընդհատ ձգձգվում է, բայց պիտի կարողանան աջակցել անհատներին, որպեսզի աշխատատեղեր ստեղծեն, քանի որ անկախ այն հանգամանքից մարդը ժամանակավոր կացարանում է բնակվում, թե բարեկեցիկ բնակարանում, ունի աշխատանքի կարիք, ընտանիք պահելու խնդիր…
Մանրամասները՝  տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031