56 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը: Ս.Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002 թվականից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը`դեկտեմբերի 8-ին,ժամը 18:00-ին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում:
«Առավոտը» ցավակցում է Սամվել Մկրտչյանի բոլոր մերձավորներին:
When I sent him my Sossi Neo CD few months ago, two out of seven songs of which are based on his translations of Teryan (Autumn Melody) and Charents (Loveless Romance), and he sent me back two of his recent books, I had no idea that it was his autumn. https://www.youtube.com/watch?v=v8hs7c3L2T0
Սամվելը կմնա որպես Ուլիսեսի լավագույն հայ թարգմանիչ: Այդ մի գործով հատկապես նա մեծ գործ արեց: Դա նրա ամենահաջող թարգմանությունն է: