Գյումրիում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգեցին Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցելով, որից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորները քայլեցին դեպի Երկրաշարժի զոհերի հուշարձան:
Հոգեհանգստի կարգ կատարելով, աղոթք բարձրացնելով առ Աստված՝ Սրբազանն ասաց. «26 տարի առաջ այս նույն վայրկյանին դժոխքը բացվեց մեր առջև, անձամբ դժոխքը տեսանք և դժոխքին հաղթեցինք: «Ո՞ւր է, մահ, քո հաղթությունը»,- ասում ենք այսօր՝ ի տես վերակառուցված Սուրբ Ամենափրկչի և գագաթին դրված հաղթական Սուրբ խաչի: Մահը հաղթեցինք, մնում է, որ մեր կյանքը արժևորենք և անիմաստ, աննպատակ զոհեր չտանք: Այսօր մեր քաղաքում զինվորի ենք հանձնում հողին, մեր ցավակցությունները զինվորի ընտանյաց անդամներին: Թող Աստված մեզ խնայի, անիմաստ զոհերը, թող Աստված լուսավորի հոգիները մեր բոլոր ննջեցելոց, նաև նրանց, ովքեր այս 26 տարվա մեջ իրենց աչքերը փակեցին երկրաշարժի վերքը սրտերում: Տա Աստված, երբ որ մենք մեր աչքերը փակենք, այդ վերքը բուժված լինի, Ամեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Յա րգելի՛ խմբագրութիւն,
Ստորև մէջբերուած հատուածի մէջ աւելորդ ու սխալ է ստորակէտը և շաղկապէն առաջ, քանի որ այյս բարդ համադասական նախադասութեան բաղադրիչները ունին նո՛յն ենթական:
«26 տարի առաջ այս նույն վայրկյանին դժոխքը բացվեց մեր առջև, անձամբ դժոխքը տեսանք, և դժոխքին հաղթեցին»:
Իսկ «Ո՞ւր է մահ քո յաղթութիւնը» նախադասութեան մէջ ՄԱՀ կոչական է, ուրեմն պէտք է զայն տրոհել առջևէն ու ետևէն՝ «Ո՞ւր է, Մահ, քո յաղթութիւնը»:
Շնորհակալութիւն:
Շնորհակալություն, վրիպումներն ուղղված են: