Դաժան երկրաշարժից 26 անց տարի անց էլ հանրապետության երբեմնի չքնաղ, կոլորիտով քաղաքներից մեկը՝ Գյումրին, ավերակների մեջ է. ամեն քայլափոխի զգում ես երկրաշարժի շունչն ու հետևանքները. ամենուր խղճուկ տնակային թաղամասեր են, քարուքանդ եղած փողոցներ, հնամաշ հագուստներով անտուն մարդիկ…Մի խոսքով, Գյումրիում դեռ հազար ու մի խնդիր կա լուծելու, մինչդեռ այսօր կառավարության ոչ մի անդամ իրեն նեղություն չէր տվել ժամանելու այս քաղաք, հարգելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը ու գյումրեցիների հետ երկու բառ փոխանակելու:
Գյումրեցի երկու պատգամավորներից՝ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանից, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանից , «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից ու Զարուհի Փոստանջյանից բացի ընտրությունների ժամանակ գյումրեցիներից ձայն աղերսող մյուս պատգամավորներն ու կուսակցությունների այլ ներկայացուցիչներ ևս չէին ժամանել Գյումրի: Նշենք, սակայն, որ երկրի նախագահի, կառավարության կողմից, նաև Պաշտպանության նախարարության կողմից առանձին ծաղկեպսակներ էին ուղարկվել Գյումրի: Ծաղկեպսակներից ամենաառաջինը, ինչպես ամեն տարի, տեղադրվում է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Թե ինչու են անտեսում այս քաղաքը, ինչու գոնե դեկտեմբերի 7-ին չեն ժամանում Գյումրի, այս հարցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տվեց բավական անկեղծ պատասխան. «Դե ով որ հարգում է մեզ, եկել է»:Այնուհետ շտապեց մեղմել վիճակը՝ շարունակելով. «Բայց պսակներ են ուղարկել և’ կառավարության, և’ հանրապետության նախագահի կողմից, և’ հանրապետության երկրոդ նախագահի կողմից»:
Կարդացեք նաև
Մանրամասները քիչ անց տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գան, որ ինչ՞ ասեն։