Էմինին դուր է եկել ռուսաստանաբնակ 2 հայերի հայտնագործությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթներից մեկում Ադրբեջանի թշնամի է համարել ամբողջ աշխարհի հայությանը: Իսկ նրա փեսան հայերի հետ բիզնես է սկսել: Ադրբեջանական haqqin. az կայքը հղում անելով ռուսական «Վեդեմոստի» պարբերականին, հաղորդում է , որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աղջկա ՝ Լեյլայի ամուսին Էմին Աղալարովին շատ է դուր է եկել ռուսաստաբնակ 2 հայերի՝ Տոսա Մովսիսյանի եւ Արտեմ Գարմերյանի հայտնագործությունը: Վերջիններս ստեղծել են «BOFT» ավտոմատ սարքը, որը պինդ թղթի վրա պրոֆիլից լուսանկարահանում է Instagram ցանցի օգտատերերին:Նման 2 լուսանկարի համար վճարում են 50, 4-ի համար ՝100, 20 լուսանկարի համար՝ 500 ռուբլի: Այդ բիզնեսը նախաձեռնվել է աղջիկների գործոնը հաշվի առնելով, եւ վերջիններս արդարացրել են սպասելիքները: Առաջին «BOFT» ապարատը 2014թ. ապրիլին տեղադրվել է «Ֆլակոն» դիզայն-ձեռնարկությունում», այժմ Մոսկվայում տեղադրված է նման 10, Սանկտ-Պետերբուրգում՝ 3 ապարատ: Մի ապարատ էլ տեղադրված է «Կրոկուս սիթի հոլում»: Այն տեսել է «Կրոկուս գրուպ» ընկերության նախագահ Արաս Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը: Վերջինս այդ ավտոմատի միջոցով տպել է իր մի քանի լուսանկար եւ այդ մասին գրառում կատարել Instagram ցանցում: Էմինը դրանից հետո հայ գործարարներին հանդիպման է հրավիրել եւ համատեղ բիզնես հիմնել: Նրանք միասին 2015թ. մտադիր են Ռուսաստանում 150 ավտոմատ սարք տեղադրել: Էմին Աղալարովը Instagram –ում տեղադրել է այդ սարքի տպած իր լուսանկարը եւ մակագրել ՝ « Կրոկուս սիթիի նոր խաղալիքը հզոր է: Տպիր Instagram-ից»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ