Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցուրտ եղանակին ջերմացնող ապուր՝ քրչիկ

Դեկտեմբեր 07,2014 12:30

Քրչիկը հայկական խոհանոցի հայտնի ապուրներից է, եւ քանի որ բուսական բաղադրություն ունի, շատ լավ պահքի ուտեստ է: Սակայն ի՞նչն է խանգարում այն դարձնել ոչ պահքի, բուսական յուղի փոխարեն եփելով, ասենք՝ տհալով (ղավուրմա)՝ յուղը եւ միսը միասին ավելացնելով ապուրին: Այդպես ե՛ւ ավելի սննդարար կլինի, ե՛ւ մսակերների համար ավելի համեղ: Սակայն հիշեք, որ իրական բաղադրատոմսում քրչիկը պատրաստվում է բուսական յուղով:

Անհրաժեշտ մթերքները

թթու կաղամբ- 200-300 գրամ
սոխ-2 գլուխ
կարտոֆիլ- 2 հատ
ցորենի ձավար (կամ մանր բլղուր)- 2 ճաշի գդալ
լոլիկի մածուկ-2 ճաշի գդալ
բուսական յուղ- 3-4 ճաշի գդալ
(կամ տհալ` 100 գրամ)
թարմ կանաչի

Պատրաստման եղանակը

qrchik1

qrchik2

Բուսական յուղը (կամ տհալը) կաթսայի մեջ տաքացնել, ավելացնել սոխը: Երբ սոխը բավականաչափ դաղվի, ավելացնել տոմատի մածուկ (եթե չունեք, կարող եք ավելացնել լեչո՝ կրկնապատկելով քանակը), լավ խառնել, ավելացնել մանր կտրատած թթու կաղամբը, թողնել մի հինգ-տաս րոպե շոգեխաշվի: Ապա վրան լցնել եռացրած ջուր, ավելացնել մաքրած եւ կտրատած կարտոֆիլը, թողնել եփվի, մինչեւ կարտիֆիլը գրեթե պատրաստ կլինի: Վերջում ավելացնել բլղուրը: Եթե խոշոր ձավար եք ավելացնելու, մի քիչ ավելի շուտ գցեք, որ հասցնի եփվի:

qrchik3qrchik4

Մատուցելիս ավելացրեք նաեւ թարմ կանաչի:

Ես այս ապուրի մեջ նաեւ սալորաչիր եմ գցում, թեեւ բաղադրատոմսով նախատեսված չի: Սալորաչիրը սովորաբար ապուրները թթվաշացնելու համար են գցում, բայց այս թթու ապուրին այն հակառակը, հաճելի քաղցրահամ է տալիս:
Բարի ախորժակ:

 

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

06.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031