Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ձոնը՝ Գյումրիին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2014 21:52

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան  դրամատիկական թատրոնի բակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովը  սկսվեց գյումրեցիներին ուղղված ձոնով: Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց  իր ձոնը, որտեղ գրված էր. « Ահա և խելագարներին, չհարմարվողներին, ապստամբներին, անհանգստացնողներին, նրանք, ովքեր իրերն այլ կերպ են տեսնում , նրանք չեն սիրում արհեստական կանոններ և նրանք չեն հարգում ստատուս քվոն: Դուք կարող եք մեջբերել նրանց, չհամաձայնել նրանց հետ, չհավատալ նրանց, փառաբանել կամ զրպարտել նրանց, միակ բանը, որ դուք չեք կարող անել՝ անտեսել նրանց, քանի որ նրանք փոխում են իրավիճակը, նրանք հնարում են, նրանք երևակայում են, նրանք բուժում են, նրանք ուսումնասիրում են, նրանք ստեղծում են ու ներշնչում են… Նրանք  մարդկային ցեղին առաջ են մղում, միգուցե նրանք ստիպված են լինել խենթ, քանի որ նրանք, ովքեր  խենթ են այնքան, որպեսզի  մտածեն,թե կարող են փոխել աշխարհը, հենց նրանք են, ովքեր դա անում են…Կեցցե’ Գյումրին, կեցցե’ Շիրակ աշխարհը և կեցցե’  այդ հաղթանակը, որ գալու է»:

Գյումրիին ուղղված ձոնը ընթերցելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ սա  քաղաքացիական երրորդ ժողովն է, և  որ հարգելով ժողովրդին, իրենք գտնում են, որ նրանք  արժանի են տևական հանդիպման ու տեղեկատվության: Նա նաև ասաց, որ ազատ, անկախ, սահմանադրական Հայաստանը շուտով գալու է նոր իշխանությունների կողմից և ժողովրդի միջոցով: Սակայն, բանախոսը  նշեց, որ այդ հարցը դա մի օրում, միտինգով, նույնիսկ մի ընտրությամբ չի լուծվում, այլ պահանջում է տևական աշխատանք ու միասնական հրապարակ:

«Մենք արժանի ենք ապրելու անվախ, անկախ, ազատ, առանց արտագաղթի, աշխատանքով, արժանապատվությամբ, նորմալ քաղաքում, նորմալ երկրում և դա իմ պարտքն է ձեր առջև»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մանրամասները` տեսանյութում.

Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031