ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին`
ժամը 17:00-ի սահմաններում, Մ17-ից Շիշկերտ տանող հանրապետական
նշանակության ավտոճանապարհի 2-3-րդ կմ երկարությամբ հատվածում տեղի է
ունեցել խոշոր ծավալների փլուզում:
Փլուզվել է ճանապարհի հողային պաստառի վերին շեպը: 700 խորանարդ մետր
ծավալի ժայռաբեկորները երկկողմանի փակել են ճանապարհի երթևեկելի մասը:
Հաշվի առնելով ժայռաբեկորների խոշոր չափերը՝ նշված ճանապարհահատվածում
անհրաժեշտ է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարները կմաքրեն ճանապարհը:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն