Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները` Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը հանդիպել են Մոսկվայի Վնուկովո-2 օդանավակայանի կառավարական տերմինալում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Օլանդին, որ Ղազախստանից տունդարձի ճանապարհին նա որոշել է վայրէջք կատարել Մոսկվայում ու մի քանի րոպեով հանդիպել իրեն:
Օլանդն էլ Պուտինին է շնորհակալություն հայտնել ժամանակ գտնելու և իր հետ հանդիպելու համար. «Կարծում եմ, որ ինչ-որ պահի անհրաժեշտ է ազատվել պատնեշներից, պատերից, որոնք կարող են մեզ բաժանել միմյանցից, ու կարծում եմ, որ հնարավոր է դա անել», – ասել է Օլանդը՝ նշելով, որ նա որոշել է իջնել Մոսկվայում, որպեսզի Պուտինի հետ Ուկրաինայի խնդրին վերաբերող հարցեր քննարկի, – Մենք խոսել ենք Անգելա Մերկելի հետ: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են գտնել անհրաժեշտ լուծումը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ