Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Գյոտցեի խաղակոշիկը, որով նա աշխարհի առաջնության եզրափակչում գրավել էր Արգենտինայի ընտրանու դարպասը եւ չեմպիոնական տիտղոս պարգեւել իր թիմին, ծանր հիվանդություններով երեխաներին օգնող բարեգործական հիմնադրամին աջակցելու նպատակով կազմակերպված աճուրդում վաճառվել է 2,5 միլիոն եվրոյով, տեղեկացնում է «Bild»-ը: Ինքը՝ ֆուտբոլիստը, հայտարարել էր, որ խաղակոշիկը բաժին կհասնի այն գնորդին, որն ավելի շատ կվճարի, սակայն, որ այդպիսի գին տվող կլինի, նրա մտքով անգամ չէր անցնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի