Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցի ողբերգական հետևանքները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2014 17:30

Police.am Նախկինում դատապարտված Գարիկ Օհանյանը մեղադրվում է համացանցով մարդկանց հետ ծանոթանալու, այնուհետեւ նրանցից գողություն կատարելու մեջ:

Նոյեմբերի 12-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկում կապկպված տղամարդ կա: Մեկնելով դեպքի վայր՝ ոստիկանները բացահայտել են, որ 34-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպել է վերջինիս ծանոթներից մեկը՝ ոմն Արտյոմ: Պարզվել է, որ նրանք ծանոթացել են սոցիալական կայքերից մեկի միջոցով, ծանոթությունը նշելու համար տուժած տղամարդը Արտյոմին հրավիրել է իրենց տուն, միասին խմել են, որից հետո Արտյոմը կապկպել է տանտիրոջը, նրանից հափշտակել բջջային հեռախոս ու համակարգիչ ու դիմել փախուստի:

Նոյեմբերի 27-ին ոստիկանները բացահայտել են գողությունը կատարած անձին՝ Գարիկ Օհանյանին, եւ բերման ենթարկել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գարիկ Օհանյանը կալանավորված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031