Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Իմ եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ որեւէ հակասություն չկա»

Դեկտեմբեր 06,2014 17:15

Երկուսն էլ դեմ են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը

«Շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, որովհետեւ միայն Հայաստանում է, որ վարչապետը այն էլ, ըստ էության, օլիգարխ վարչապետը կարող է ասել, որ գոտիները պետք է ձգենք: Իրենք գոտի չունեն, արդեն մեր գոտիների մասին են խոսում»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովի ընթացքում հայտարարեց կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով գնաճին՝ նա նկատեց, որ թանկարժեք եւ շքեղ ապրանքները չեն թանկանում, թանկանում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները. «Սերժ Սարգսյանը ասում է՝ գիտեք դոլարը համաշխարհային գործընթացի պատճառով է թանկանում, ուրեմն՝ միջազգային հիմնադրամի պրոֆեսիոնալ մասնագետը հայտարարում է Եվրասիական տնտեսական միության հետ կապված է թանկանում, ինքը ասում է՝ չէ՛, դրա հետ կապ չունի, այն դեպքում, երբ նույնիսկ փաստարկվել է»:

Նրա խոսքերով՝ միանշանակ է, որ գործող իշխանությունները բացի սուտ խոսքերից ուրիշ ոչինչի ընդունակ չեն. «Ես եղել եմ եւ մնում եմ համոզված, որ մենք միասին կարող ենք եւ պետք է  փոփոխություն իրականացնենք: Այս իշխանությունները որեւէ հենարան չունեն ո՛չ ոստիկանությունում, որովհետեւ ոստիկանները եւս մեզ նման են ապրում, ո՛չ ուժային այլ կառույցներում, բանակում, որովհետեւ նրանք էլ մեզ նման են ապրում, նրանց ընտանիքներն էլ նույն ծախսերն են անում, ո՛չ այլեւս Եվրոպայում, որովհետեւ խաբեցին, ո՛չ Ռուսաստանում, որովհետեւ իրենք հայտնի են որպես իրավիճակի հետեւից գնացող մարդիկ, ուստի եւ իշխանափոխության խնդիրը Հայաստանում հեշտ է, դժվար քայլը մեր համախմբվածությունն է»:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ իր եւ Զարուհի Փոստանջյանի միջեւ որեւէ հակասություն չկա. Երկուսն էլ դեմ են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը. «Երկուսս էլ հասկանում ենք, թե դա ինչպիսի տնտեսական դժվարություններ է բերելու Հայաստանի համար, ինչպիսի քաղաքական փակուղիներ է բերելու Հայաստանին: Մեզ համար ամենակարեւորը Հայաստանի ազատությունն է, ազատ Հայաստանն է, որ կկարողանա ազատ հարաբերություններ ունենալ բոլոր հետ, այդ թվում նաեւ Ռուսաստանի. Մենք Ռուսաստանի դեմ չենք գործում, մենք Հայաստանի համար ենք գործում, հարգում ենք Ռուսաստանին, բայց Հայաստանի շահը եւս պետք է պաշտպանվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031