Մանուել Գասպարյանի խոսքերով՝ հայ ժողովուրդը պետք է այնպիսի պաշտոնյա ընտրի, որ իրականում ծառայի ժողովրդին
«Ափսոսում եմ, որ երիտասարդությունը լքել է մեր երկիրը»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովի ընթացքում հայտարարեց ԺՈՒԿ կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը:
Նրա խոսքերով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանը նույնիսկ ընտրված Ազգային ժողովի նախագահ չունի, եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է մեկը, որը տասնյակ տարիներ ժողովրդին անհույս վիճակի մեջ է պահել. «Այդ խորհրդարանում միայն մեկ-երկու մարդ կարող եք հաշվել, որ ընտրված պատգամավոր լինի: Ումի՞ց եք ինչ սպասում, եթե նրանք չեն ստացել ձեր քվեն, ապա չեմ կարծում, թե կարող են ձեր կարծիքը ճիշտ տեղ հասցնել»:
Պարոն Գասպարյանը նշեց, որ հայ ժողովուրդը պետք է այնպիսի պաշտոնյա ընտրի, որ իրականում ծառայի ժողովրդին. «Եթե նա ընտրվել կամ նշանակվել է վերեւից եկած հրահանգով, համոզված եղեք՝ նա երբեք չի ծառայելու ձեզ: Ամեն ընտրություններին մենք մեզ խաբում ենք, որ չկարողացանք պահել, եւ ժողովուրդը նախընտրեց փողը, քան վաղվա իր հույսը, որը ստացել է թեկնածուից՝ մի հոր հացը մենք հաճախ փոխում ենք մի փոր հացով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ