Ղարաբաղաադրբեջանական սահմանի մոտ ԼՂՀ ուղղաթիռի խոցման պահը նկարահանած ադրբեջանցի զինծառայողը պատժվել է, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգահլը՝ պատասխանելով պատգամավոր Ագիլ Աբասի նկատողությանը, որ այդ կադրերը զինծառայող է նկարահանել ու համացանում տարածել, ոչ թե լրագրող: Փոխանցում է «Հաքքին.ազ»-ը:
Խոսնակը նշել է, որ իրենց համար դժվար չէր բացահայտել նկարահանողի ինքնությունը, դրա համար մեկ օր է պահանջվել և նրա դեմ լուրջ միջոցներ են ձեռնարկվել:
«Պարզապես կան տեղեկատվություններ, որոնք ՊՆ-ը չի կարող հրապարակել, ու խնդրում ենք դրան ըմբռնումով մոտենալ», – ասել է Դարգահլը՝ տեղեկատվության ազատությանը նվիրված նիստի ժամանակ:
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանական ուժերի կողմից խոցված ուղղաթիռի հետևանքով երեք հոգի էր զոհվել, որոնց դիերն ու մասունքները վերադարձվել են հայկական կողմի հատուկ գործողության արդյունքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ