Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ պետք չէ անդրադառնալ բոլոր այն ուժերին, որոնք չեն մասնակցելու միասնական պայքարին
«Շուրջ մեկ տարի առաջ պարոն Հովհաննիսյանը դուրս եկավ միայնակ պայքարի եւ այդ կուռ համակարգի դեմ տանելով միայնակ պայքարը՝ նա հաղթեց»,- այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական ժողովի ընթացքում հայտարարեց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ դեռ չի արձանագրվել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը. «Բայց մենք հաղթեցինք մեր կամքով, մեր ուժով, բայց հաղթանակը մինչեւ վերջ չենք կարողացել արձանագրել: Այս մեկ տարվա ընթացքում պարոն Հովհաննիսյանը իր ուժերը ներդրեց, որպեսզի մենք ունենանք միասնական գործողությունների ծրագիր, որ այդ փաստը ամրագրվի եւ այդ փաստը ժողովուրդը կարողանա զգա իր կյանքում եւ ունենա բարեկեցիկ կյանք»:
Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին, թե ինչո՞ւ է «Ժառանգություն» կուսակցությունը համախմբման փորձ անում այն քաղաքական ուժերի հետ, որոնք չեն մասնակցել պայքարին, ասաց, որ պետք չէ անդրադառնալ բոլոր այն ուժերին, որոնք չեն մասնակցելու միասնական պայքարին. «Բայց նրանց պետք է փոխարինեն հենց ձեր ներկայացուցիչները: Այսօր այս հրապարակում կանգնած մարդիկ, որոնք իսկապես մտահոգ են եւ հասկանում են, որ մեր պետության մեջ փոփոխությունը հենց իրենցից է կախված: Մի քանի օր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ քվեարկություն, որով ապացուցվեց, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ հանրապետություն չէ, այս քսաներեք տարիների ընթացքում մենք դեռ պետություն ձեռք չենք բերել, ԱԺ-ում քվեարկությունը ապացուցեց, որ մենք այդ պետականությունը կրող չենք դարձել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Զարուհի, ԱԺ-ում քվեարկությունը ցույց տվեց, որ հաջորդ ԱԺ-ում «Ժառանգությունն» այլևս չի լինի: )))))))))