ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը դատապարտել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը` որակելով այն որպես Ադրբեջանի իշխանությունների հերթական հնարած գործ, ասված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում:
«Խադիջա Իսմայլովայի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան վախեցնելու փորձ, որը մասն է կազմում նրա ազատ և քննադատական խոսքը լռեցնելու արշավին, – ասել է Միատովիչը դեկտեմբերի 5-ին, – Ես կրկնում եմ իմ կոչը Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել լրատվամիջոցների ազատությանը վնաս հասցնել»:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովան ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին և երկու ամիս կալանքի տակ առնվել՝ ինքնասպանության դրդման մեղադրանքով, ինչի համար մինչև 7 տարվա ազատազրկում է հասնում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև