Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ սա մեկ օրվա պայքար չԷ
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել էր հերթական քաղաքացիական ժողովը: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ պայքարը շարունակվելու է. «Պայքարը շարունակվում է Հայաստանի քաղաքացու արժանավայել, արժանապատիվ, իրավատեր կյանքի համար, պայքարը շարունակվում է ճանաչված Արցախի եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության համար: Դրան մենք միմիայն կարող ենք հասնել միասնական ուժերով, միասնական հրապարակով եւ միասնական հարթակով: Ես հավատացած եմ, որ մեր հաջորդ հանդիպումների ընթացքում ձեր միջոցով, մեր քաղաքացիական հանձնառության միջոցով կհասնենք այդ միասնությանը: Հերի՛ք է, որ հայաստանցին, լոռեցին, վանաձորցին սեփական տանը՝ մեր հայրենիքում, ապրի առանց աշխատանքի գլուխը խոնարհած, օտարին ենթակա, իրավազրկված սեփական երկրում»:
Նա կոչ արեց ներկաներին հույսն ու հավատը չկորցնել. «Սա մեկ օրվա պայքար չէ, ոչ էլ մեկ հոգու, միայն միասին գալով ապահովելու ենք այդ օրը եւ հեքիաթ չի մնալու ազատ անկախ եւ իրավունքի Հայաստանը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև