Այսօր` դեկտեմբերի 6-ին, նախատեսվում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Այս մասին մեզ տեղեկացրել էին Սյունիքի մարզպետարանից: Վարչապետը Սյունիք պետք է ժամաներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացներ Սյունիքի մարզպետարանում: Սակայն, նա այդպես էլ Սյունիք չժամանեց, այցը հետաձգվեց, քանի որ եղանակի անբարենպաստ լինելու պատճառով` թռիչք չիրականացավ: Մեր ունեցած տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը Սյունիք պետք է ժամաներ ուղղաթիռով: Սա, վարչապետի պաշտոնում, Հովիկ Աբրահամյանի առաջին աշխատանքային այցն էր լինելու Սյունիք:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ