Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Գայանե Առուստամյանի նկատմամբ հարձակման վերաբերյալ

Դեկտեմբեր 06,2014 15:38

Ազգային ժողովում ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթղթի վավերացման դեմ հանրային բողոքի գործողությունների ռազմավարությունը քննարկելու նպատակով դեկտեմբերի 1-ին ՀՌԱԱՀ գրասենյակում հավաքված մի շարք հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների ներկայությամբ ազգայնական «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը` ԵՄ դրոշով ակցիային մասնակցելու առաջարկությամբ հանդես գալու համար՝ լրագրող, հասարակական ակտիվիստ Գայանե Առուստամյանի հասցեին նախ սեռական բռնության սպառնալիք և հայհոյանքներ է հնչեցրել, այնուհետև տեղից վեր է կացել և հարձակվել նրա վրա: Գայանե Առուստամյանը հարկադրված է եղել դիմելու ինքնապաշտպանության, իսկ Արմեն Հովհաննիսյանը և նրա կուսակիցները դուրս են հրավիրվել տարածքից։

Քաղաքակիրթ և ժողովրդավարական արժեքներ կրող հանրույթների շրջանակներում յուրաքանչյուր ոք ազատ է իր երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրով ընձեռնված իրավունքների շրջանակում արտահայտելու իր մտքերն ու դիմելու իր իրավունքներն իրացնելու նպատակ հետապնդող մեթոդների: Ուստի կենցաղային բնույթ կրող եւ/կամ հանրային ավանդույթի շրջանակում գործող չգրված որեւէ օրենք կամ հասկացություն չի կարող պատճառ հանդիսանալ արդարացնելու «Հայազն»֊ի անդամի վարքագիծը, որը ոչ միայն բնութագրվում է որպես քրեորեն պատժելի` խուլիգանական գործողություն, այլեւ ակնհայտ ոտնձգություն է ՀՀ քաղաքացիների մտքի, խղճի, ու մարդու այլ իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ:

ՀՀ ազատ քաղաքացու նկատմամբ` ազգայնական «Հայազն» կուսակցության անդամի հակաօրինական գործողություններին ականատես կազմակերպությունների ներկայացուցիչներին և անհատներին ու նրանց ղեկավար մարմիններին կոչ ենք անում գնահատական տալ եւ դատապարտել Արմեն Հովհաննիսյանի արարքը:

Իսկ մենք՝ ներքոստորագրյալներս, դեկտեմբերի 1-ին ՀՌԱԱՀ գրասենյակում Գայանե Առուստամյանի ազատ կամքի, պատվի ու արժանապատվության, գաղափարների իրացման նկատմամբ բռնանալու փորձ եւ խուլիգանական հարձակում իրականացրած Արմեն Հովհաննիսյանի արարքը համարում ենք Հայաստանում մարդու իրավունքների դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն, դատապարտում ենք եւ հայտարարում, որ Արմեն Հովհաննիսյանին պատասխանատվության չկանչելու պարագայում բռնություն քարոզող եւ ցուցադրող կուսակցության «առաջնորդի» վարքագիծը կարող է դառնալ չափանիշ եւ ծառայել որպես անհանդուրժողականության օրինակ` նրա հետեւորդների համար:

Զարուհի Հովհաննիսյան

Աննա Շահնազարյան

Լալա Ասլիկյան

Անտոն Իվչենկո

Արման Ղարիբյան

Դավիթ Ամիրյան

Լառա Ահարոնյան

Աննա Նիկողոսյան

Սեդրակ Բաղդասարյան

Նվարդ Մարգարյան

Պերճուհի Կաժոյան

Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» Իրավապաշտպան հ/կ

Կանանց աջակցման կենտրոն

Բաց հասարակության ինստիտուտ

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Նոր սերունդ մարդասիրական ՀԿ

Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Շահխատուն

Շիրակ կենտրոն

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Կանանց ռեսուրսային կենտրոն

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Խաղաղության երկխոսություն

Էկոլուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031