Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի կարծիքով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ATP-ում առաջատար կլինի եւս մեկ-երկու մրցաշրջան:
«Կարծում եմ, Ջոկովիչը հաջորդ մրցաշրջանում, հնարավոր է, 2016 թվականին էլ կգլխավորի ATP-ի վարկանիշային ցուցակը: Նա հսկայական արագություն ունի եւ կարող է մեկ աստիճան բարձր մակարդակի խաղալ ցանկացած մրցակցի հետ: Եվ դրա համար նրանից մեծ ջանքեր չեն պահանջվում», – լեգենդար թենիսիստի խոսքերը մեջբերում է Supersport-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ doppspot.com-ի
Կարդացեք նաև