Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Ռշտունին վերադառնում է դատարա՞ն

Դեկտեմբեր 06,2014 14:14

Aravot.am-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունին առաջիկայում կնշանակվի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։ Հիշեցնենք, որ Վ.Ռշտունին դատախազություն էր տեղափոխվել դատական համակարգից. նախկինում նա Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր եւ վայելում էր փաստաբանների համակրանքը։

Հիշեցնենք, որ դատարանից դատախազություն տեղափոխված Գարիկ Ավագյանը եւս վերադարձավ «ընտանիք» եւ ներկայումս նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է։ Պատմությունը կրկնվում է։

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031