Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից կապիտալ  է փախչում. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2014 12:43

Այսօր, ըստ կանխատեսումների, Ռուսաստանի բանկերում դոլարի պաշտոնական փոխարժեքը հատելու է 53 ռուբլին: ՌԴ վերլուծաբանները սա կապում են նավթի գնի նոր անկման հետ՝ դեկտեմբերի 4-ին WTI տեսակի բարելի գինն իջավ մինչեւ 66,8 դոլար:

Նավթի շուկայի գիտակները կանխատեսում են, որ Սաուդյան Արաբիան շարունակելու է իջեցնել նավթի գները՝ այն հասցնելով 60-ի, իսկ ըստ որոշ վերլուծաբանների՝ նույնիսկ 50 դոլարի: Ռուսաստանում սա ամենածայրահեղ բացասական սպասումներն է առաջացնում, եւ ռուսական կապիտալի մասնակցությամբ երկրներից կապիտալի մեծ արտահոսք է սպասվում: ԿԲ-ն անզոր է փոխելու իրավիճակը կամ էլ չի հանդգնում ավելի արդյունավետ գործիքներ կիրառել՝ երկրից դոլարի արտահոսքը կանգնեցնելու համար: Հայաստանի գործարար շրջանակներում այս օրերին անընդհատ խոսվում է այն մասին, որ Հայաստանից մեծ քանակությամբ տարադրամ է արտահանվում, հիմնականում ռուսական ընկերությունների միջոցով: «Ֆիզիկական անձինք էլ են արտահանում, ովքեր մեծ գումարներ ունեն,- ասաց բանկային ոլորտին մոտ մեր զրուցակիցը:- Ենթադրում եմ, որ կտանեն նրանք, ովքեր մեծ փողեր ունեն՝ փոխանցումների ճանապարհով կարտահանեն: Հաշիվների միջոցով փոխանցում են: Իսկ անպաշտպան ենք, քանի որ մեր տնտեսությունը զրոյական է: Կապիտալի արտահոսքը կազմակերպությունների եւ անձանց միջոցով այս պայմաններում հնարավոր է, որ լինի, իսկ թե ինչ տեսքով է դուրս բերվում կապիտալը՝ կանխիկ թե անկանխիկ, տարբերություն չկա: Սա կապիտալի փախուստ կարելի է անվանել»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    .Առաջ, Հայաստանից:Ահա գաղափարական հերոս ազգի միակ ճանապարհը:Քիչ ժամանակ կա, առաջ…Փողն ու աշխարհի արահետները ձեզ, հանճարներ, միայն թե առաջ…Ակն ընդ ական, հայեր ջան, առաջ…Էս հողը մեղք է, հոգնել է, առաջ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031