Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Գոնե բակերը ազատ չենք թողնում, որ երկրաշարժի դեպքում մարդկանց կարողանանք տարհանել»

Դեկտեմբեր 06,2014 12:20

«Նոր շենքերը կառուցվածքային առումով ճիշտ են լուծվում, քանի որ մոնոլիտ են, կայուն, բայց մի խոշոր թերությունով ենք դա անում: Չենք կարողանում առանց թերությունների կառուցել: Երևանի կենտրոնը շատ խիտ է կառուցապատված»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը դեկտեմբերի 7-ին ընդառաջ խոսելով Երևանի սեյսմակայունությունից՝ այսպիսի կարծիք հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա, շարունակելով մտահոգությունը Երևանը «պաշարած» էլիտար շենքերի սեյսմակայունության առիթով,  շարունակեց. «Չի կարելի երկրաշարժային գոտիներում նման խտությամբ կառուցել: Այդ շենքերին մոտենալ է պետք: Օրինակ՝ Անի թաղամասում Անի հյուրանոցն է կառուցված, այդ հատվածը շատ խիտ է կառուցապատված, հիմա էլ մի բարձրահարկ հյուրանոց են կառուցում: Երևանի կենտրոնում կառուցապատման խտությունը մեզ մոտ մեծ է»:

Պարոն Մինասյանը նշեց, թե շենքերի բակերը պետք է ազատ լինեն, որ երկրաշարժի դեպքում մարդկանց հնարավոր լինի տարհանել:

Այս վիճակով ըստ ճարտարապետների միության նախագահի՝ Երևանը սեյսմակայուն է 7 բալանոց երկրաշարժի պարագայում, ավելիի դեպքում Սպիտակից ավելի վատ վիճակում կարող է հայտնվել:

Պարոն Մինասյանը կարևորեց նաև շենքերի ամրակայման հարցը ու նշեց, որ դա պետք է լինի երկարաժամկետ ծրագիր և միլիարդավոր դոլարներ է պահանջում: Այնուհետև տեղեկացրեց, որ այժմ պետականորեն ծրագիր է գրվում այս խնդիրը կազմակերպելու համար:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031