Media.am. Ֆեյսբուքն իր օգտատերերին տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 1-ից սոցցանցը կունենա թարմացված օգտագործման պայմաններ ու տվյալների քաղաքականություն:
Այս ծանուցումը օգտատերերից շատերի մոտ անհանգստություն, որոշ դեպքերում խուճապ է առաջացրել:
Խուճապը պայմանավորված է անձնական տարածք ներխուժելու հնարավոր սպառնալիքով:
Տպավորություն է ստեղծվել, որ սոցցանցը սկսել է ավելի ակտիվ հավաքագրել անձնական տվյալները (լուսանկարները, գրառումները, մեկնաբանություններն ու նախասիրությունները)՝ հետագայում դրանք անհայտ եւ մութ նպատակներով օգտագործելու մտադրությամբ:
Կարդացեք նաև
Այսպիսի խուճապ ու անհանգստություն առաջանում է ամեն անգամ, երբ Ֆեյսբուքը պայմանների կամ քաղաքականության փոփոխության կամ թարմացման մասին ինֆորմացիա է տարածում: Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 2012 թվականին:
Եվ ինչպես 2012-ին, այս անգամ էլ ֆեյսբուքյան օգտատերերից շատերը ծանոթ-բարեկամներին հարցուփորձ անելուն զուգահեռ իրենց էջերում ի գիտություն Ֆեյսբուքին տարբեր լեզուներով հայտարարեցին, թե իրենց անձնական տվյալների հեղինակային իրավունքը պատկանում է միմիայն իրենց, իսկ դրանք առեւտրային նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է իրենց գրավոր համաձայնությունը:
Իրականում Ֆեյսբուքից օգտվելու պայմանները չեն փոխվել, չի փոխվել նաեւ սոցցանցի՝ տվյալների քաղաքականությունը: Դրանք թարմացվել են:
Ֆեյսբուքն ավելի մատչելի լեզվով եւ մանրամասնորեն է ներկայացնում, թե ինչ տվյալներ է հավաքագրում, ինչ նպատակով եւ ինչպես է դրանք օգտագործում: Դրան զուգահեռ բացատրում է տվյալների գաղտնիության հիմունքները, որով պատասխանում է հաճախ տրվող հարցերին, թե ինչպես կարելի է վերահսկել սեփական ինֆորմացիան սոցցանցում
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: