Հարցազրույց հրամանատար, Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ Ռազմիկ Պետրոսյանի հետ
– Հիմա կարծես անդորր է ընդդիմադիր դաշտում, ի՞նչ ծրագիր ունեք առաջիկայի համար:
– Ինչպես միշտ, այս իշխանություններից ազատվելն է մեր առաջիկա ծրագիրը: Իսկ պայքարի ձեւն ամբողջ ժողովրդին մոբիլիզացնելն է, միասնական ուժերով իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Այս պայքարի պրոցեսում ես ժամառժամ համոզվում եմ, որ հաղթանակը շատ ավելի մոտ է, քան մենք պատկերացնում ենք: Մեր խնդիրն է՝ երկիրը ցնցումների չտանենք, եւ, փառք Աստծո, ունենք նորմալ առաջնորդ, ամեն ինչ նորմալ է:
– Ո՞ւմ նկատի ունեք՝ առաջնորդ ասելով:
Կարդացեք նաև
– Դուք շատ լավ գիտեք: Այսօր արդեն տեսնում ենք այդ պայքարի ազդակը, միասնական թիմը եւ մենք վստահում ենք:
– Երեւի Գագիկ Ծառուկյանի՞ն նկատի ունեք:
– Ա՜, դուք արդեն բառախաղի վրա եք տանում խոսակցությունը: Ամենամեծ առաջնորդը դա մեր նպատակն է, որի շուրջ մենք հավաքվել ենք: Իսկ այսօր քաղաքական առաջնորդների առումով բոլորն էլ գիտեն, որ հիմնադիր նախագահի քաղաքական ունակությունը շատ ավելի մեծ արժեք է:
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: