Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերն Անին ներկայացնում են որպես սելջուկյան քաղաք. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 06,2014 11:41

1990-ականների վերջերին Թուրքիայում մեծ «գիտական» հետաքրքրություն առաջացավ հայոց հնագույն մայրաքաղաք Անիի նկատմամբ 

Այնտեղ մեծ թափով հնագիտական պեղումներ նախաձեռնվեցին, որոնք ժամանակ առ ժամանակ դադարեցվելով՝ շարունակվում են մինչ օրս: Վերջին պեղումները մեկնարկել են այս տարվա օգոստոսից: Պեղումներին զուգահեռ, Թուրքիայի կառավարությունը նաեւ մասնակի վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ է իրականացնում Անիի եկեղեցիներում:
Հայ մասնագետների համար որքան էլ ողջունելի լինի հայկական պատմական արժեքների վերականգնումը, վերանորոգումն ու պահպանումը, այնքան էլ մտահոգիչ է, որ դա իրականացնում են միմիայն թուրք մասնագետները՝ առանց հայկական կողմի վերահսկողության, մասնագիտական խորհրդատվության:

Ավելին՝ Թուրքիան իր նախաձեռնությամբ վերանորոգած բոլոր պատմամշակութային արժեքներն աշխարհին ներկայացնում է իբրեւ տարբեր քաղաքակրթությունների վկայություններ՝ անտեսելով դրանց հայկական պատմական ծագումը, իսկ Անին հռչակում է իբրեւ սելջուկյան քաղաք:

Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մենք կարող ենք կորցնել անգամ այդ մշակութային արժեքների նկատմամբ ազգային սեփականության իրավունքը, ու զարմանալի չի լինի, որ Անիի պեղումների ժամանակ հայտնաբերված հայկական հնագույն քաղաքակրթությունների մասին վկայությունները թուրքական թեթեւ ձեռքով դառնան սելջուկյան: Առավել եւս, որ պատմության աղավաղված այդ տարբերակը ձեռնտու է ոչ միայն Թուրքիային, այլեւ քաղաքակիրթ Արեւմուտքին:

Մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն ՀԱԿՈԲ ՍԻՄՈՆՅԱՆԸ նշում է, որ հայկական արժեքների թուրքականացումը սկսվել է այն ժամանակվանից, երբ Լոզանում արեւելյան տերությունները ծախեցին Արեւմտյան Հայաստանն ու Հայկական լեռնաշխարհ բառը փոխարինեցին Արեւելյան Անատոլիայով: Դա կանաչ լույս վառեց Թուրքիայի առաջ, որ անի այն, ինչ ուզում է:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031