Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համակերպվել են Պուտինի որոշմանը սպասելուն կամ Պուտինի համակրանքին արժանանալու մրցույթին մասնակցելուն. «Ժամանակ»

Դեկտեմբեր 06,2014 11:28

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի համընդհանուր վավերացումը քաղաքական դաշտում, ըստ էության Հայաստանի, այսպես կոչված, ներքաղաքական կյանքում առարկայական է դարձնում մի հարց՝ 2017-18 թվականների ընտրական փուլում Հայաստանի իշխանության ի՞նչ դասավորության է հավանություն տալու Մոսկվան, ի՞նչ ստատուս քվո է նպատակահարմար գտնելու Պուտինը, եթե իհարկե՝ Պուտինը մինչ այդ կարողանա պահպանել իր իշխանությունը:

Այստեղ, անշուշտ, կան լուրջ խնդիրներ, և անկասկած հիմքեր ունեն այն փորձագետները, որոնք կարծում են, որ Պուտինը չի կարող երկար պահել իշխանությունը Ռուսաստանում: Այնուամենայնիվ, առաջնորդվելով ներկա իրողությամբ՝ կարող ենք արձանագրել, որ ներկայումս հարցը դրված է այդ կերպ՝ ինչ իշխանություն է պատկերացնելու Պուտինը Հայաստանում:

Նրանք, ովքեր կողմ են հանդես եկել Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, ըստ էության ընդունել են խաղի այդ կանոնները, այսինքն՝ համակերպվել են Պուտինի որոշմանը սպասելուն կամ Պուտինի համակրանքին արժանանալու մրցույթին մասնակցելուն: Այս ընթացքում Հայաստանի ներքաղաքական պայքարը հանգելու է հենց դրան՝ թե ով ավելի համոզիչ կգտնվի և կկարողանա ՌԴ նախագահին համոզել, որ Ռուսաստանի համար առավել նպատակահարմար և կոմֆորտ է Հայաստանում հենց իր իշխանություն լինելը:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031