Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ընդդիմախոսների ելույթներից ես հիասթափված եմ». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 06,2014 11:08

Հարցազրույց ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

   -Խորհրդարանականները մի ամբողջ քառօրյա քննարկեցին ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Որքանո՞վ հաջողվեց այդ փաստաթղթի վավերացման կարեւորությունը անհրաժեշտ չափով ներկայացնել աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում, բովանդակային քննարկում ծավալել, եւ արդյոք «դեմ» ու «կողմ» դիրքորոշումները հիմնավորված էին:
-ԵՏՄ Հայաստանի անդամակցման կողմնակից պատգամավորներն ու քաղաքական խմբակցությունները փաստաթուղթը դիտարկեցին տարբեր հարթություններում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Մասնավորաբար շեշտադրվեց մեր երկրի անվտանգության հարցը: Այս առումով ինձ համար հետաքրքիր էին Էդուարդ Շարմազանովի, Արտակ Դավթյանի, Հայկ Բաբուխանյանի, Արտաշես Գեղամյանի ելույթները, քանի որ դրանցում կային հստակ հիմնավորումներ:
Ինչ վերաբերում է ընդդիմախոսների ելույթներին, ապա ես հիասթափված եմ, քանի որ չբերվեցին ծանրակշիռ հակափաստարկներ, ընդդիմությունից չլսեցի խորքային վերլուծական ելույթներ:
Ավելին՝ նրանց հակադարձումները շատ թույլ էին, պատճառաբանությունները չհիմնավորված: Բոլորը, կարծես խոսքները մեկ արած, նույն միտքն էին կրկնում՝ մենք կորցնում ենք մեր անկախությունը, մենք գնում ենք ինչ-որ մի «մութ տեղ»:

Կներեք, ի՞նչ է նշանակում անկախության կորուստ, անկախությունը փաստաթուղթ չէ, այն պետականաստեղծ գործընթաց է: Այսինքն, երկրի անկախություն ասելով՝ ես հասկանում եմ ունենալ զարգացած տնտեսություն, ռազմական անվտանգություն: Ահա այս հարթության մեջ նրանք պետք է դիտարկեին ԵՏՄ փաստաթուղթը:
Իսկ ի՞նչ են հաստատում վերլուծությունները. մենք ոչ թե կորցնում ենք, այլ, հակառակը, ուժեղացնում ենք մեր հռչակած անկախությունը, քանի որ դառնում ենք մի միության անդամ, որը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, անվտանգության համակարգի կայունությանը:
Ընդդիմախոսների ելույթներում բացակայում էր ամենակարեւորը՝ իրատեսական վերլուծությունը: Հիմնավորված փաստարկներ բերելու, ԵՏՄ անդամակցումից ի՞նչ կշահի Հայաստանը կամ ի՞նչ կկորցնի, նաեւ «դեմ» լինելով այլընտրանք ներկայացնելու փոխարեն, թե ո՞ւր պետք է գնա Հայաստանը, որպեսզի կարողանա լուծել իր անվտանգության խնդիրները, նրանք խոսում էին բոլորովին այլ բաների մասին: Ասենք, համեմատում էին Եվրոպան ու Ռուսաստանը, ու թե ի՞նչ զարգացում է ապրում առաջինը, ինչ իրավիճակում է երկրորդը: Սա լուրջ չէ, գիտեք:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031