Աֆրիկյանների շենքի ժառանգներն արդեն համաձայն են, որ 19-րդ դարի վերջին եւ 30-րդ դարի սկզբին կառուցված շինությունը վերականգնվի «Հին Երեւան» նախագծի շրջանակներում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աֆրիկյանների ժառանգ Արմեն Աֆրիկյանը նշեց, որ իրենք ամեն ինչ արեցին շենքը պահպանելու համար, բայց չստացվեց, իսկ Երեւանի կենտրոնում էլ չկա ազատ տարածք այն վերականգնելու համար:
«Տեղեկություն ունենք, որ մյուս տարվանից «Ֆրանկ Մյուլլեր» ՍՊԸ-ի շվեյցարահայ սեփականատերերը սկսելու են իրագործել «Հին Երեւան» նախագիծը, հույս ունենք, որ Աֆրիկյանների շենքն էլ կվերականգնեն, փոքրիկ եւ հին Երեւան կկառուցեն»,- ասաց Արմեն Աֆրիկյանը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: