Թվում է, թե այլեւս չենք կարող զարմանալ ՀՀ իշխանությունների անհեթեթ քայլերի վրա, բայց ամեն նոր փաստից հետո հասկանում ենք, որ դեռ ինչեր չգիտենք: «Վիկիլիքսյան» գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2008-ին, երբ ներկայումս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնվել է ընդհատակում` իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, ՀՀ ԱԱԾ-ն նրան փնտրել է ԱՄՆ դեսպանատանը:
ՀՀ-ում 2008-ին ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը Պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթում տեղեկացրել է, որ 2008թ. մարտի 24-ին ԱԱԾ գնդապետներ Արմեն Ալոյանն ու Վահագն Վարդումյանը՝ ԱԱԾ պետի անունից, ցանկացել են ճշտել, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը չի թաքցնում Նիկոլ Փաշինյանին: Փենինգտոնը, բնականաբար, ԱԱԾ-ականներին պատասխանել է, որ իրենց հասած լուրերը իրականությանը չեն համապատասխանում, միեւնույն ժամանակ հիշեցրել է, որ դեսպանատան շենքն ԱԱԾ-ի աշխատակիցներն են հսկում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: