«Ազատություն». Ամերիկյան Yahoo Travel պորտալը ընթերցողներին խորհուրդ է տվել այցելել «Լեռնային Ղարաբաղ և էլ ավելի հետաքրքիր դարձնել ճամփորդությունը»:
Պորտալը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը մեկն է այն երկրներից, որն ըստ ՄԱԿ-ի գոյություն չունի և չի պատկանում այն 193 երկրների ցանկին, որոնք ճանաչված են ՄԱԿ-ի կողմից: Հոդվածագիրը հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը հայաբնակ շրջան էր Ադրբեջանի կազմում, որի քաղաքացիները ԽՍՀՄ փլուզումից հետո քվեարկեցին հօգուտ անկախության, ինչի արդյունքում Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև սկսված պատերազմն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի հաղթանակով և 1994 թվականին կնքված հրադադարով:
Հոդվածագիրը նշում է նաև, որ Ղարաբաղն այսօր ճանաչված է Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Մերձնդեստրի կողմից:
«Լեռնային Ղարաբաղը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով ու մշակութային հարստությամբ: Հինավուրց եկեղեցիները սփռված են երկրի ամբողջ տարածքում: Ղարաբաղյան հյուրընկալությունը նույնպես շատ հայտնի է»,- գրում է հոդվածագիրը շարունակելով. – «Մի զարմացեք, եթե հանկարծ հայտնվեք տեղի գյուղերից մեկում թթի օղիով ու բաժակաճառերով սեղանի շուրջ: Երկշաբաթյա հետիոտն ճամփորդություն կատարեք դեպի հինավուրց հայկական Շուշի քաղաքն ու Ղազանչեցոց եկեղեցին, բաց չթողնեք նաև Գանձասարը, և IX դարում կառուցված Դադիվանքը»,-ասվում է պորտալում:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ը շտապեց պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ՝ նախ և առաջ հանձնարարելով ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությանը «պարզել հարցը և համարժեք քայլեր ձեռնարկել»: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Խիմկեթ Հաջիևը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: