Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի որոշումը շոկային էր Բրյուսելի համար»

Դեկտեմբեր 06,2014 17:00

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները Հայաստանի՝
ԵՏՄ-ին անդամակցության որոշման վերաբերյալ չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը:

«Հայաստանի որոշումը շոկային էր Բրյուսելի համար, քանի որ ՀՀ-ն մեկ գիշերվա մեջ որոշեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում վերջին տարվա ընթացքում կատարված սկզբունքային փոփոխությունների մասին խոսելով՝ այսպիսի կարծիք հայտնեց Լեհ-ուկրաինական համագործակցության հիմնադրամի տնօրեն Յան Պյեկլոն:
Պարոն Պյեկլոն եւս զարմացած է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նման հապճեպությամբ ՀՀ ղեկավարը որոշեց մի կողմ թողնել սեղանին դրված համաձայնագրի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագումը: Յան Պյեկլոն այս հարցում նման եզրահանգման է եկել. «Դա Ռուսաստանի շանտաժի արդյունքն էր: Որպես գործիք օգտագործելով Արցախը՝ Ռուսաստանը Հայաստանին համոզեց մուտք գործել Եվրասիական տնտեսական միություն»:

Յան Պյեկլոն նշեց, թե այցելել է Հայաստան եւ այնպիսի տպավորություն ստացել, որ հիմնականում քաղաքացիական հասարակությունը ուրախ չէ այդ անդամակցությամբ: Մեր զրուցակիցը հավելեց. «Հայաստանում քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն սեփական դիրքորոշում ու ձայնի իրավունք: Բայց նրանք երջանիկ չեն այս որոշմամբ»: Լեհ գործչի կարծիքով՝ Հայաստանին այս իրավիճակում միայնակ թողնելը կլինի ամենասխալ մոտեցումը, ընդհակառակը՝ անհրաժեշտ է համագործակցության նոր եզրեր եւ ձեւաչափեր փնտրել:

Յան Պյեկլոն զուգահեռներ անցկացրեց նաեւ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ:
Մեր հարցին՝ Ուկրաինայի ընտրած ուղին լավագո՞ւյնն էր, պարոն Պյեկլոն պատասխանեց. «Ուկրաինան հիմա բաց կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի հետ, ու այժմ այդ երկրի համար ամենակարեւորը սահմանների պաշտպանությունն է՝ երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար»: Լեհ գործիչը հիշեցրեց, որ ամեն ինչ սկսվեց, երբ Ուկրաինայի այն ժամանակվա նախագահը՝ Յանուկովիչը, չցանկացավ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ինչին ընդդիմացավ ժողովուրդը, եւ պայքարը սկսեց ուսանողությունը: Ըստ Յան Պյեկլոյի՝ Ուկրաինան լավագույն օրինակն է, որը ցույց է տալիս, թե ժողովուրդն ինչպիսի քայլերի կարող է դիմել, երբ ղեկավարները հրաժարվում են հաշվի առնել հասարակության կարծիքը:

Լեհաստանի առջեւ եւս ծառացած են որոշ խնդիրներ: Դրանցից որոշները, ինչպես փոխանցեց Յան Պյեկլոն, կապված են Եվրամիության քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի հետ: Երկրում կա նաեւ ռուսական միջամտության վտանգ: Պարոն Պյեկլոն ասաց. «Եվրոպական միության քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի պարագայում Բալթյան երկրների անվտանգության խնդիր կա: Մանավանդ, որ նկատվում են Ռուսաստանի ձգտումները՝ ապակայունացնել Բալթյան երկրներում իրավիճակը»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Конечно,г Пьекло, какое Вам дело до погибших женщин, детей и стариков,разрушенных судеб,городов в Донбассе? Главное,что бы Вам тоже предложили какую-нибудь должность на Украине!! А почему не пускаете этих самих украинцев в Европу? Почему ужесточили визовый режим? Почему не говорите о веерных отключениях? И это только начало!(((((((((((((( Вы и для нас подготовили такую “счастливую” жизнь, когда требовали немедленно закрыть АЭС? Или Вы не в курсе? А что хорошего случилось в жизни украинцев? Назовите хоть одно! Пожалуйста!!!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031