Վազգեն Կարախանյանը վստահ է, որ ամերիկացիները Հայրիկյանի
կոկորդից բռնել են, ասել՝ վարձատրում ենք, գործ չես անում
«Վա՛յ, մենք մեր բարեկամների դեմ պիտի պայքարե՞նք»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը մեր հարցին, թե Դուք՝ սովետական կայսրության դեմ պայքարած պատգամավորները, ինչո՞ւ դեմ չեք գնում ԵՏՄ անդամակցությանը:
ԱԺ մուտքի մոտ «դավաճան» եւ «ամոթ» վանկարկումները վիրավորել են պարոն Կարախանյանին: Նա ասաց, որ իր որոշումը հասկանալու համար պետք է դարերի պատմությունը խորքից ուսումնասիրեն. «Ոչ թե այսօր կուլ գնաք արեւմտամետ գործակալների կոչերին, որոնք ոչ մի լավ բան չեն բերում մեր ժողովրդի, մեր պետության համար: Ես ձեզ խնդրում եմ՝ տուրք մի տվեք այդ ժամանակավոր, այդ զրնգուն կոչերին: Մենք ժողովուրդ ենք վերջիվերջո, հո չե՞նք կարող ամեն դարասկզբին հարցականի տակ դնել մեր անցած ճանապարհը եւ ասել, որ նոր ճանապարհ ենք ընտրում, մեր արահետը այսպես է»:
Մեր հարցին՝ որ ՌԴ-ն զենք է վաճառւմ Ադրբեջանին, դա թույլ չի՞ տալիս կասկածի տակ դնել մեր բարեկամությունը, նա պատասխանեց. «Իսկ ո՞վ չի վաճառում՝ Իսրայե՞լը չի վաճառում, Արեւմո՞ւտքը չի վաճառում Ադրբեջանին: ՌԴ-ն իր քաղաքական շահն ու իր պետական շահն ունի: Կարծում եմ՝ այն մնացածը, որը բացահայտ չի ասվում, պիտի իմանաք, որ եթե մենք այսօր կարողանում ենք դիմագրավել Ադրբեջանին, որի թիկունքին կանգնած է Միջին Արեւելքում ամենահզոր բանակ ունեցող պետությունը, ուրեմն ինչ-որ մի բան էլ մեզ է հասնում, համարժեք մի բան»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ վստահ է քվեարկում ԵՏՄ-ի անդամակցության համար. «Մի բան ականջներիդ օղ արեք՝ Բյուզանդիայի առաջին համալսարանի ռեկտորը իր աշակերտներին ուղարկեց ՌԴ՝ քրիստոնեություն տարածելու եւ հացահատիկի աճեցման գործընթացին ծանոթանալու համար: Սա դեռ միջնադարի մասին է խոսքը: Ժողովուրդների բարեկամությունը խորը հիմքեր ունի, հենց այնպես չի ծնվում: Մենք աստվածատուր ժողովուրդ ենք, իրավունք չունենք դարերից եկած փշրանքները, որ մնացել են, այսօր քամուն տալ: Ինձ այսօր ԵՏՄ-ի համար ամոթանք են տալիս մարդիկ, որոնք կենսագրություն չունեն: Ո՞վ է իրեն թույլ տվել, որ գա իր պապու տարիքի մարդուն ասի բաներ, որի իրավունքն ինքը չունի: Ես գոնե 22 տարեկանից պայքարել եմ Սովետական կայսրության դեմ: Դրանք տարբեր բաներ են, դրանք խառնում են»:
Մեր հարցին՝ Պուտինն այսօր հենց այդ նույն կայսրությո՞ւնը չի ստեղծում, Վազգեն Կարախանյանը պատասխանեց. «Մի բան կասեմ՝ եթե այդ կայսրությունը վերականգնվում է, ուրեմն ես այս տարիքիս առաջին մարտնչողներից մեկն եմ լինելու այդ կայսրության դեմ: Այսօր իմպերիայի մասին խոսք չկա: Զատիկյանի տղեն, որ այսօր կանգնած է Հայրիկյանի կողքին, Պարույր Հայրիկյանը, որը ընտրության հարց էր դրված՝ լինել մեր հողի վրա, թե գնալ դեպի Արեւմտյան Հայաստան, նա ընտրեց Մուսադը: Նա իշի քուռակ է ասել ԵՏՄ-ին կողմ քվեարկողներին: Սա արդեն նշանակում է՝ ամերիկացիները կոկորդից բռնել են, ասել՝ այ տղա, գործ չես անում, այսքան տարի քեզ վարձատրում ենք, ինչի՞ բան չես անում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
5.12.2014
мы ни кому не нужны …и не надо в пустом месте пиарится …иди в карабах там нужны воины
Այսօր առաջին անգամ զարմանքով իմացա,որ Վազգեն Կարախանյան անուն ազգանունով պատգամավոր ունենք:Զարմանքով,քանզի ոչ մի անգամ,ոչ մի հարցով ձայնը չի լսվել:Սակայն այս պարոնը,ըստ իր հայտարարության,պատրաստ է նույնիսկ մարտնչել (երևի թևերը քշտած) եթե հանկարծ ռուսները համարձակվեն վերականգնել կայսրությունը:Պարոնը հավանաբար տեղյակ չէ,որ կայսրությունները մի քանի օրում չեն ստեղծվում և որ ինքը ուղղակի ֆիզիկապես չի կարող ,,մարտնչել,,:Այնպես որ հոխորտալ պետք չէ:Պատգամավորին ցանկանանք շարունակել զբաղվել իր ,,ազգանվեր,, գործով,այսինքն`կոճակ սեղմելով:Դե ասում եք էլի,ոնց չհիշես Մհեր Մկրտչյանի հերոսին,ով դատարանում զարմացած ասում էր. ,,կտօ էտըտ պատերպեվշի,ատկուդա օն պրիշոոոլ,,: