Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարության «ոչինչ չասող» նամակը՝ «Դեմ եմ» թիմին

Դեկտեմբեր 06,2014 13:30

Նոյեմբերի 12-ին «Դեմ եմ» թիմը նամակ էր գրել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, նշելով, որ 2 ամսից ավելի է, երբ ՀՀ վարչապետը 04.09.2014թ. ՀՀ կառավարության նիստում, մատնանշելով բուհերի երիտասարդ դասախոսների, ովքեր համատեղում են իրենց աշխատանքը պետական ոչ առեւտրային կազմակերպություններում՝ ՀՀ կառավարությանն ուղղված դիմումը, մտահոգություն հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ, ինչը հանգեցրեց բուհերից եւ գիտական հաստատություններից երիտասարդ մասնագետների արտահոսքին:

«Դեմ եմ»-ը նամակում նշել էր, որ հաշվի առնելով այս հանգամանքը, որ ՀՀ վարչապետը հանձնարարել է Գագիկ Խաչատրյանին, իբրեւ ՀՀ ֆինանսների նախարարի, լուծել համատեղությամբ աշխատող դասախոսների եւ գիտաշխատողների հարցը, ուսումնասիրել եւ առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու եւ հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ, եւ հնարավորություն տալ սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմումներ կայացնելու նաեւ այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում եւ նրա հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

Dem-em-2

Այս ամենից բացի, թիմը շեշտել էր, որ նախարարը վարչապետից ստացած հանձնարարության վերաբերյալ ոչ մի քայլ չի ձեռնարկել, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն անկատար է թողել ՀՀ վարչապետի հանձնարարականը:
«Դեմ եմ»-ը նամակում նաեւ շեշտել էր, որ հետամուտ է լինելու եւ պահանջելու է ՀՀ գործադիր իշխանությունից, այդ թվում նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունից, անհապաղ ի կատար ածել ՀՀ վարչապետի հանձնարարականը՝ ընդունել եւ հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին այն իրավական ակտը, որով հնարավորություն կտրվի համատեղությամբ աշխատող դասախոսներին եւ գիտաշխատողներին, ովքեր համատեղությամբ աշխատում են բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ նրանց հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը, սոցիալական վճար կատարելու պարտավորությունից հրաժարվելու դիմումներ ներկայացնել: Միեւնույն ժամանակ, այդ իրավական ակտով վերականգնել նաեւ այդ դասախոսներին պատճառված վնասները՝ վերադարձնելով նրանցից արդեն իսկ (հուլիս-հոկտեմբեր) պահված գումարները:

«Դեմ եմ» թիմի անդամ Դավիթ Խաժակյանը «Առավոտին» ներկայացրեց ու տեղեկացրեց, որ ՀՀ ԿԳ նախարարությունից նամակ են ստացել այն մասին, որ հարցի կապակցությամբ ԿԳ նախարարությունը դեռեւս այս տարվա օգոստոսի քսանին դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, իսկ օգոստոսի քսանյոթին դիմել է նաեւ ՀՀ վարչապետին, խնդրելով նրա հանձնարարականը՝ հարցի կապակցությամբ քննարկումներ իրականացնելու շահագրգիռ գերատեսչությունների հետ:

ԿԳ նախարարությունը իր նամակով նաեւ տեղեկացնում է, որ այս պահին ընթանում են աշխատանքային քննարկումներ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ, եւ խոստանում, որ արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը:
Ավելացնենք, որ «Դեմ եմ» թիմը ԿԳ նախարարության նամակը, իրենց դիմումի վերաբերյալ, «ոչինչ չասող» պատասխան է համարում, որը իրենց չի բավարարում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
5.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031