Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր դրոշը 23 տարի առաջ չբարձրացրի, որ 23 տարի հետո այն զիջենք». Րաֆֆի Հովհաննիսյան

Դեկտեմբեր 05,2014 22:54

«Երեկվա քվեարկությունը մեզ համար շատ սկզբունքային հարց էր: Այստեղ չկա ոչ հակառուսականություն, եւ ընդհանրապես որևէ հակա չկա: Ես Հայաստանի անկախության համար մեծ պատիվ ունեի՝ 23 տարի առաջ ՄԱԿ-ի շենքում բարձրացնելու մեր դրոշը ոչ նրա համար, որ 23 տարի հետո այն զիջենք: Մենք կողմնակից ենք ռազմավարական նշանակության երկկողմանի հարաբերությունների բոլորի հետ, բայց առաջնահերթ մենք պիտի մեզ հարգենք և այդ նույն հարգանքը պահանջենք: Չեմ կարծում, որ անհաղթահարելի խնդիր կա»,-քաղաքացիական այսօրվա ժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է հակասությունների պատճառով «Ժառանգությունը» լքի եռյակը, ի պատասխան՝ Հովհաննիսյանը կրկնեց իր նախորդ օրը տված պատասխանն այդ նույն հարցին. «Դուք գիտեք, որ իմ բառապաշարում չկա եռյակ, քառյակ, հնգյակ… կա աննախադեպ, կառուցողական խորհրդարանական համագործակցություն, որը հրաշալի է: Դա պետք է շարունակվի և խորանա: Դուրս գալու խնդիր չկա, այդ համագործակցությունը կշարունակվի, այդ համագործակցությունը պետք է լինի հրապարակային, հռչակագրով, և պետք է ներառի նոր ուժեր՝ քաղաքական և քաղաքացիական: Կա օրակարգ ճշգրտելու, ամբողջացնելու խնդիր: Պետք է քննարկենք, թե մեզ լսելու եկող ժողովրդին ինչ պետք է առաջարկենք: Հանուն Հայաստանի պետք է Սերժ Սարգսյանը հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ»:

Հաջորդ  հարցին՝ արդյո՞ք եռյակի մյուս անդամներն ուզո՞ւմ են Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա ասաց. «Ուզում են, բայց ժամը մոտենում է, որ հրապարակավ դա պահանջեն»:

Մեկ այլ հարցին՝ քվեարկության ստացված արդյունքներով արդյո՞ք ընդդիմադիր ուժերը վստահության քվե չտվեցին Սերժ Սարգսյանին ՝ ամրապնդելով նրա դիրքերը,պարոն Հովհաննիսյանը չհամաձայնեց, ապա շարունակեց, «Բոլորիս դիրքերը թուլացել են, ազգովի պետականորեն մենք թույլ վիճակում ենք, մենք ինքներս զիջում ենք մեր պետականությունը և անկախությունը: Պետք է արտահերթ ընտրությունը տեղի ունենա: Մեկ ու կես տարի առաջ այս հարթակից ես առաջարկեցի Սերժ Սարգսյանից իշխանության կիսում, ինչը նա չուզեց և գնաց իր ճանապարհով: Դրանից հետո մենք տեսնում ենք սրա հետևանքները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը շտկեց Զարուհի Փոստանջյանի պնդումը, թե ԵՏՄ պայմանագրին բոլոր կողմ քվեարկողները դավաճաններ են. «Կա անմեղության կանխավարկած, որը վերաբերում է բոլոր դավաճաններին: Չի կարելի ասել դավաճան, եթե չկա դատարան և դատավճիռ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Ռաֆֆի ջան, ասում են «պոեզիաի երեկո» ես կազմակերպել էդ 20 հոգու համար,հըն??!! Ապրես!

  2. Nara says:

    Ճշտում: «պոեզիայի»

  3. Nara says:

    Երեկ քո Զարուհին ամեն ինչ բացահայտեց, Ռաֆֆի,թե ձեր «ժառանգությունն» ինչ միսիա է կատարում Հայաստանում, էլ էս միամիտ մի խումբ մարդկանց ինչու ես հավաքել ախր??? Գոնե օլիգարխներին հավաքեիր)))))))))):

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031