Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն ընտրվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ

Դեկտեմբեր 05,2014 20:27

Դեկտեմբերի 5-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Կառավարման խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդի անդամների կողմից ընտրվել են հաշվիչ հանձնաժողովի անդամներ եւ նախագահ: Այնուհետեւ խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ կրթական միջավայրում է սկսել իր գործունեությունը եւ այսօր պատրաստ է աջակցելու բուհին, նպաստելու ծագած խնդիրների լուծմանը: Գալուստ Սահակյանը կարեւորել է հզոր կրթական համակարգի առկայությունը՝ այն համարելով հզոր պետության հիմքը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ կրթական միջավայրն է ձեւավորում հասարակություն եւ ուղղորդում նրան:

Այնուհետեւ ՀՊՄՀ կառավարման խորհուրդը լսել է բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, ով ներկայացրել է 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունը, ապա 2015 թվականին նախատեսված ծրագրերը եւ բյուջեն:

Նիստի ավարտից հետո կազմակերպված միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահին է հանձնվել ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահի հուշամեդալը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Շատ զարմանալի է և անչափ զավեշտալի, երբ Գալուս’տն է խոսսում հզոր կրթական համակարգի մասին…
    Եթե այդպես է` ապա Գալուստն իր անձով ծաղրի առարկա է դարձնում ողջ կրթական համակարգը և պետությունն ընդհանրապես….
    Մեծագույն Ա Մ Ո Թ և խայտառակություն…!!!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031